FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  54

Տուժողի լիազոր ներկայացուցիչը.
1. Անձը տուժողի լիազոր ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ.
2. Տուժողը կարող է ունենալ մի քանի լիազոր ներկայացուցիչ: Վարույթն իրականացնող մարմինն իրավասու է սահմանափակելու վարութային գործողությանը կամ դատական նիստին միաժամանակ մասնակցող լիազոր ներկայացուցիչների թիվը, եթե դա չի վտանգի արդարադատության շահը.
3. Ընդհանուր լիազորությամբ տուժողի ներկայացուցիչն ունի տուժողի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ տուժողի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների: Նա իրավունք ունի մասնակցելու այն բոլոր վարութային գործողություններին, որոնց մասնակցում է տուժողը.
4. Տուժողի ներկայացուցիչն առանց հատուկ լիազորության իրավունք չունի տուժողի անունից՝
    1) հետ վերցնելու տուժողի նկատմամբ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ քրեական հայցը.
    2) հաշտվելու մեղադրյալի հետ.
    3) հրաժարվելու ներկայացված գույքային հայցից կամ փոփոխելու դրա չափը.
    4) հետ վերցնելու ի շահ տուժողի ներկայացված բողոքը.
5. Տուժողի լիազոր ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ: