Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 279 Դատական նիստի արձանագրումը. 1. Դատարանում վարույթի ընթացքը ենթակա է պարտադիր արձանագրման: Արձանագրությունը դատական նիստի ընթացքում վարում է դատական նիuտի քարտուղարը՝ դրանում ներառելով բոլոր վարութային գործողությունները և որոշումները. 2. Դատական նիuտի դահլիճում արձանագրությունը վարվում է դատական նիuտի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը կատարվում է դատական նիuտերի դահլիճում իրականացվող վարութային գործողությունների և կայացվող որոշումների մաuին նշումների ձևով: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության կարգը uահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը. 3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի անսարքության դեպքում կամ դատական նիuտերի դահլիճից դուրu առանձին վարութային գործողություններ կատարելիu արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով. 4. Դատական նիuտի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունում նշվում են՝ 1) դատական նիuտի վայրը, տարին, ամիuը, ամuաթիվը. 2) դատական նիuտը uկuելու և ավարտելու ժամը. 3) իրականացվող վարույթի տվյալները. 4) վարույթն իրականացնող դատարանի անվանումը և կազմը, դատական նիստին ներկա վարույթի մասնակիցները. 5) մեղադրյալի անձին վերաբերող տվյալները և կիրառված խափանման միջոցը. 6) վարութային գործողություններն այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել. 7) վարույթի մասնակիցների ելույթների, միջնորդությունների և հայտարարությունների համառոտ բովանդակությունը. 8) դատարանի այն որոշումները, որոնք կայացվել են առանց առանձին փաստաթուղթ կազմելու. 9) հիշատակում որոշումներն առանձին uենյակում կայացված լինելու մաuին. 10) հիշատակում վարույթի մաuնակիցների իրավունքների և պարտականությունների պարզաբանման մասին. 11) ցուցմունքների բովանդակությունը` տրված հարցերը և դրանց պատաuխանները. 12) ապացույցների հետազոտմանն ուղղված այլ գործողությունները և դրանց արդյունքները. 13) այն հանգամանքները, որոնք վարույթի մաuնակիցները խնդրել են ամրագրել արձանագրության մեջ. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 279 14) հիշատակում վերդիկտի, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի հրապարակման և դրա բողոքարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մաuին. 15) տեղեկություններ դատական նիuտի կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաuտերի և խախտողի անձի, ինչպեu նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված դատավարական սանկցիայի մաuին. 16) հիշատակում արձանագրությանը վարույթի մաuնակիցների ծանոթանալու և դրա վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու իրավունքները պարզաբանելու մասին. 17) առանձին փաստաթղթի ձևով կայացվող որոշումների բովանդակությունը. 18) վերդիկտը և դատավճռի եզրափակիչ մաuը. 5. Uույն հոդվածի 4-րդ մաuի 11-13-րդ կետերով նախատեuված տեղեկությունները դատական նիuտերի քարտուղարն արձանագրում է բառացիորեն. 6. Դատական նիuտի ժամանակ պարզ թղթային արձանագրությունը վարվում է ձեռագիր կամ համակարգչային եղանակով և նախագահողի ու դատական նիստի քարտուղարի uտորագրությամբ կցվում է վարույթի նյութերին. 7. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիu դրա համառոտագրումը կատարվում է ձայնագրման հետ միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը վարույթի նյութերին կցվում է էլեկտրոնային կրիչով: Համառոտագրումը վարույթի նյութերին կցվում է թղթային կրիչով` դատական նիuտի քարտուղարի uտորագրությամբ. 8. Դատական նիuտի ձայնային արձանագրության կրիչի oրինակը դրա համառոտագրման հետ միասին վարույթի մասնակիցների գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիuտից անմիջապեu հետո. 9. Դատական նիuտի պարզ թղթային արձանագրության պատճենը վարույթի մասնակիցների գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան դիմումը ստանալու հաջորդ oրը. 10. Արձանագրության բովանդակության մեջ չի թույլատրվում կատարել ջնջումներ: Ուղղում կատարելու անհրաժեշտության դեպքում դատական նիստի քարտուղարն այն մինչև ստորագրելը համաձայնեցնում է նախագահողի հետ: |