FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները.
1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը կամ կազմակերպության աշխատող համարվող հաշվապահը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստելու և ներկայացնելու համար.
3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար.
4. Առանձին ֆինանսատնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի միջև տարաձայնությունների դեպքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, գլխավոր հաշվապահը նախ գրավոր տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին անհամաձայնության մասին, այնուհետև կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ) կատարման է ընդունում փաստաթղթերը, և նման գործառնությունների իրականացման հետևանքների համար պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը.
5. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություններում գլխավոր հաշվապահ կարող է աշխատել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող անձը.
6. Հանրային հատվածի հաշվապահի որակավորումը (այսուհետ` հաշվապահի որակավորում) լիազոր մարմնի սահմանած պահանջները բավարարող` հաշվապահի որակավորում ստանալու համար լիազոր մարմին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքների ստուգման ընթացակարգ է, որի արդյունքների հիման վրա տրվում է հաշվապահի որակավորման վկայական (այսուհետ` վկայական):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Հաշվապահի որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով` լիազոր մարմնի սահմանած կարգով: Քննությունները կազմակերպում և անցկացնում է լիազոր մարմինը` իր հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում: Վկայականը տրվում է լիազոր մարմնի սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց.
7. Գլխավոր հաշվապահ չի կարող աշխատել այն անձը, որը մերձավոր ազգակցական կամ խնամիական (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) կապի մեջ է կազմակերպության ղեկավարի հետ: