Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգը. 1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման շրջանակներում տնտեսական, սոցիալական, առողջապահական, իրավական, կրթական, մշակութային, մարզական և օրենսդրությամբ չարգելված այլ բնույթի միջոցառումների ամբողջությունն է. 2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգն ուղղված է վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական և այլ ռեսուրսների լիարժեք, արդյունավետ, նպատակային օգտագործման և համագործակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունն ապահովելուն. 3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչներն են՝ 1) hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին). 2) պետական կառավարման համակարգի այլ մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները. 3) «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ ա. միասնական սոցիալական ծառայությունը, բ. սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը (աջակցող ցանցը), գ. միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը. 4) Մարդու իրավունքների պաշտպանը. 5) հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված՝ սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-վերականգնողական և սոցիալ-կրթական միջոցառումներ իրականացնող սուբյեկտները. 6) սույն մասի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված աջակցող ցանցում չընդգրկված, ինչպես նաև սույն մասի 6-րդ կետում չնշված այլ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված նպատակների իրականացմանը: |