Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ. 1. Հիմնարկը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքի, իրավական այլ ակտի կամ հիմնադրի որոշման (այսուհետ` որոշում) հիման վրա: 2. Հիմնարկը վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից: Բացի առանձնացման դեպքերից, վերակազմակերպված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են նախկին հիմնարկների կանոնադրությունները. 3. Հիմնարկի միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` միաձուլման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ. 4. Հիմնարկի` այլ հիմնարկին միանալու դեպքում միացած հիմնարկի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` միացման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ. 5. Հիմնարկի բաժանման դեպքում դրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` բաժանման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ. 6. Հիմնարկի կազմից մեկ կամ մի քանի հիմնարկ առանձնանալու դեպքում վերակազմակերպված հիմնարկի իրավունքները և պարտականությունները դրանցից յուրաքանչյուրին են անցնում` առանձնացման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ: |