Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ (ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ՈՐԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Կատարողը պարտավոր է ժամանակին տեղեկացնել սպառողին այն մասին, որ սպառողի ցուցումների պահպանումը և սպառողից կախված այլ հանգամանքները կարող են վատացնել կատարվող աշխատանքի (մատուցվող ծառայության) որակը: Եթե սպառողը, չնայած կատարողի ժամանակին և հիմնավորված տեղեկացմանը, ողջամիտ ժամկետում չի փոխում ոչ պիտանի կամ անորակ նյութը, չի փոխում աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) եղանակի մասին ցուցումները կամ չի վերացնում կատարվող աշխատանքի (մատուցվող ծառայության) որակը վատացնող այլ հանգամանքները, ապա կատարողն իրավունք ունի լուծել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագիրը և սպառողից պահանջել վնասների լրիվ հատուցում: |