FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  29

Անցումային դրույթներ.
1. «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն տրված հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանալու դեպքում ֆինանսների նախարարությունը դրանց ժամկետը երկարաձգում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին այդ վկայականները հանդիսանում են գործող.
2. Եթե «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն տրված հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո, ապա այդ վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը.
3. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 8-րդ մասերով նախատեսված վկայականները հիմք են մասնագիտացված կառույցին որպես փորձագետ հաշվապահ անդամակցելու համար.
4. «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ հաշվապահի որակավորման վկայական ունեցող հաշվապահն իրավունք ունի մինչև վկայականի գործողության ժամկետը լրանալը մասնագիտացված կառույցի սահմանած պարզեցված կարգով ստանալու սույն օրենքով նախատեսված փորձագետ հաշվապահի որակավորման վկայական.
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին, «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն, Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի անդամը, որն ունի այդ մասնագիտացված կառույցի տված հաշվապահի որակավորման վկայագիր, սույն օրենքով նախատեսված մասնագիտացված կառույցի սահմանած կարգով կարող է այդ վկայագիրը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը փոխարինել սույն օրենքով նախատեսված փորձագետ հաշվապահի որակավորման վկայականով.
6. «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  29

7. «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն՝ հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու համար մինչև սույն օրենքով նախատեսված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը ֆինանսների նախարարություն դիմած դիմողների որակավորման քննություններն անցկացվում են Կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգին համապատասխան.
8. Կենտրոնական բանկի տված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի և ապահովագրական բրոքերային կազմակերպությունների հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը մինչև 2023 թվականի հունվարի 1-ը լրանալու դեպքում Կենտրոնական բանկը դրանց ժամկետը երկարաձգում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: Եթե Կենտրոնական բանկի տված վերոնշյալ՝ հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո, ապա այդ վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը: