Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 Միջազգային պայմանագրի հրապարակման կարգը. 1. Միջազգային պայմանագիրը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով՝ դրա վավերացման մասին օրենքի կամ հաստատման մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հետ միաժամանակ. 2. Միջազգային պայմանագրի էլեկտրոնային տեքստը պաշտոնապես հրապարակվում է արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում՝ արտաքին գործերի նախարարի հրամանով սահմանված կարգով. 3. Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի կողմից ստորագրված և հրապարակված օրենքով վավերացված և 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավունքի ուժով ուժի մեջ մտած հրամանագրով հաստատված համարվող միջազգային պայմանագիրը հրապարակվում է այդ մասին համապատասխան նշումով՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով. 4. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնական հրապարակումը՝ միջազգային պայմանագրի նախագիծը կամ ստորագրված տեքստը կարող է հրապարակվել պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև իրավասու մարմնի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված որոշմամբ։ |