FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  19

Երկու փուլով մրցույթի կիրառման պայմանները.
1. Մրցույթը կարող է կատարվել երկու փուլով`
    1) եթե պատվիրատուն ճշգրիտ (օբյեկտիվորեն) չի կարող սույն օրենքի պահանջներին համապատասխան սահմանել գնման առարկայի բնութագրերը.
    2) եթե պատվիրատուն հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնել գնման առարկայի հնարավոր բնութագրերի վերաբերյալ այլընտրանքային առաջարկներ.
    3) եթե գնման առարկայի բնութագրերի որոշ առանձնահատկություններ հստակեցնելու նպատակով մասնակիցների հետ բանակցելու անհրաժեշտություն է առաջացել: 2. Երկու փուլով մրցույթի ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Պատվիրատուն հրավեր է ներկայացնում և բանակցությունների է հրավիրում միայն նախաորակավորված մասնակիցներին: Բանակցությունների նպատակն է մշակել պատվիրատուի պահանջները բավարարող գնման առարկայի բնութագրերի մեկ կամ ավելի այլընտրանքային տարբերակներ: Բանակցությունների արդյունքում պատվիրատուն նախաորակավորված մասնակիցներին տրամադրում է վերջնական հրավեր: