Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 12 Պետական հսկողությունը Ներդրումային ծրագրի իրականացման նկատմամբ. 1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերություններում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինն է. 2. Մաստեր պլանի հաստատումից հետո ծրագիր իրականացնողը պարտավոր է մինչև գործարանի կառուցման ավարտը և փաստացի գործարկումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացնել գործարանի կառուցման հաշվետվություն` մաստեր պլանով սահմանված ձևով և բովանդակությամբ. 3. Լիազոր մարմինը Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում մոնիթորինգի իրավունք ունի առանց միջամտելու ծրագիր իրականացնողի բնականոն գործունեությանը: Մոնիթորինգ իրականացնելիս լիազոր մարմինը տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ կարող է պահանջել սույն օրենքով նախատեսված պարտավորությունների և մաստեր պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը պետք է ներկայացվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, ուսումնասիրել հաշվետվությամբ ներկայացված տեղեկատվությունը և ներկայացնել առաջարկություններ, ինչպես նաև մոնիթորինգի արդյունքների հիման վրա տեղեկացնել սույն օրենքով և մաստեր պլանով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ դրանցից շեղումների վերաբերյալ. 4. Ծրագիր իրականացնողը սույն օրենքի հիման վրա իրեն փոխանցված գույքը կամ իրավունքը երրորդ անձի փոխանցելիս պարտավոր է ստանալ լիազոր մարմնի համաձայնությունը: |