FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  59

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 60 օր հետո.
2. Կենտրոնական բանկի նախագահը իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները` մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը.
3. Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալը իրականացնում է սույն օրենքով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին վերապահված լիազորությունները` մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը.
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Կենտրոնական բանկի վարչության անդամների լիազորությունները դադարում են.
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահը նշանակում է Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին.
6. 1996 թվականի ֆինանսական տարվա արդյունքում առաջացած շահույթից, սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված կարգով, Կենտրոնական բանկի գլխավոր պահուստը համալրելուց հետո մասհանումներ են կատարվում սույն օրենքի 11 հոդվածով սահմանված չափով կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով: Կենտրոնական բանկի գլխավոր պահուստի համալրումից հետո, եթե շահույթի ազատ մնացորդը չի բավարարում սույն օրենքի 11 հոդվածով սահմանված չափով կանոնադրական կապիտալը համալրելու համար, ապա ֆինանսական տարվա ավարտից հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` չբավարարող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես Կենտրոնական բանկի կապիտալում ներդրում, Կենտրոնական բանկին է տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր: Այդ պարտատոմսերի մարումը կատարվում է պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Մինչև այդ պարտավորությունների լրիվ մարումը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում` մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է վերոհիշյալ պարտատոմսերի գծով հաշվարկված տոկոսների վճարումը Կենտրոնական բանկին` ելնելով տվյալ տարվա շուկայական տոկոսադրույքից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  59

7. 1997 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում Կենտրոնական բանկի կողմից կառավարությանը տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսների հաշվանցման ճանապարհով մարում նախատեսելու դեպքում սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված բաշխումն իրականացվում է Կենտրոնական բանկի շահույթի և պետական բյուջե հաշվանցված գումարի տարբերության չափով.
8. Կենտրոնական բանկը, սույն օրենքի ընդունման պահից երկու ամսվա ընթացքում, ընդունում է իր իրավասությանը վերապահված, սույն օրենքը կիրառելու համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր.
9. Մինչև 1999 թվականը պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության վարկավորման այլ կարգ, քան սահմանված է սույն օրենքի 34 հոդվածով.
10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
11. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1995 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը.
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում «Կենտրոնական բանկի վարչություն» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհուրդ» բառերով: