FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  65

ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ.
1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`
    ա) խախտվել են սույն օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները.
    բ) բանկը լիցենզիա ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում բանկային գործունեություն չի իրականացրել.
    գ) բանկը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում չի կատարել խախտումները վերացնելու մասին Կենտրոնական բանկի հանձնարարականը.
    դ) դադարել է բանկի գործունեությունը.
2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները.
3. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա բանկն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից: