FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  70

ԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ.
1. Ժողովին մասնակցելու իրավունք ունեն`
    ա) Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը (անվանատերերը)` իրենց պատկանող բաժնետոմսերի դասին, քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով.
    բ) սույն օրենքով կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը (անվանատերերը)` իրենց պատկանող արտոնյալ բաժնետոմսերի դասին, քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով.
    գ) Ընկերության բաժնետեր չհանդիսացող խորհրդի և գործադիր մարմնի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով.
    դ) Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը).
    ե) Ընկերության աուդիտն իրականացնող անձը (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ժողովի նյութերում).
2. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ ռեեստրավարի՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով տված տվյալների (ցուցակի) հիման վրա: Ընդ որում, եթե ժողովի գումարման ամսաթվից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ ռեեստրավարն ընկերությանը տրամադրում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 10-րդ մասում նշված՝ ուշացումով ստացված և (կամ) ճշգրտված և (կամ) լրացուցիչ տվյալներ ընկերության բաժնետերերի (անվանատերերի) մասին, ապա ընկերությունը պարտավոր է ընկերության այդ բաժնետերերին (անվանատերերին) թույլատրել սույն օրենքով սահմանված կարգով մասնակցելու ժողովին, սակայն ընկերությունը պարտավոր չէ այդ բաժնետերերին (անվանատերերին) ծանուցել ժողովի գումարման մասին: Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ժողով գումարելու մասին որոշման ընդունումը և ավելի ուշ, քան ժողովի գումարումից 60 օրից ավելի: Եթե ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը սահմանվում է ժողովի գումարման ամսաթվից առնվազն 35 օր շուտ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  70

4. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը պետք է տվյալներ պարունակի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), գտնվելու (բնակության) վայրի և բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի մասին: Եթե ռեեստրավարի կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածով սահմանված կարգով տրված տվյալներում (ցուցակում) նույն հոդվածում նշված հիմքերով չեն բացահայտվում Ընկերության որոշ կամ բոլոր բաժնետերերի մասին տեղեկություններ, ապա Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակում չբացահայտված բաժնետերերին վերաբերող տվյալների փոխարեն պետք է նշվեն այդ բաժնետերերին ներկայացնող անվանատիրոջ (անվանատերերի) անվան (անվանման), գտնվելու վայրի և անվանատիրոջ անունով գրանցված բաժնետոմսերի մասին տվյալներ՝ ըստ դրանց տեսակների և դասերի.
5. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի (անվանատերերի) ցուցակը պետք է ծանոթացման նպատակով տրամադրվի Ընկերության այն բաժնետերերին, որոնք գրանցված են Ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում և տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին.
6. Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված բաժնետերերի խախտված օրինական իրավունքները և շահերը վերականգնելու նպատակով: