FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 8

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  103

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը ապրանքների ժամանակավոր պահպանման դեպքում, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը.
1. Ժամանակավոր պահպանման հանձնվող օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է՝
    1) փոխադրողի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի համար, որը ներկայացրել է փաստաթղթեր ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար՝ այդ փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից.
    2) ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի համար՝ ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստում տեղավորելու պահից.
    3) ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի համար՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից.
2. Ժամանակավոր պահպանման հանձնվող (հանձնված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) փոխադրողի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի համար, որը ներկայացրել է փաստաթղթեր ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար՝ ժամանակավոր պահպանման պահեստում ապրանքների տեղավորում կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում այլ անձի կողմից ի ժամանակավոր պահպանում դրանց ընդունում. սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպում.
    2) ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի համար՝ ժամանակավոր պահպանման պահեստից ապրանքների տրամադրում՝ կապված դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ. սույն հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպում.
    3) ժամանակավոր պահպանման պահեստներ չհամարվող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի համար`
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  103

սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպում.
    4) այն անձանց համար, որոնք նշված են սույն կետի 1-3-րդ ենթակետերում՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում. վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու ժամկետը. ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը). այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումը ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական վարույթի իրականացման) ընթացքում, և որոնց մասով ընդունվել է որոշում՝ դրանք վերադարձնելու մասին, եթե նախկինում այդպիսի ապրանքների բացթողում չի իրականացվել.
3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  103

4. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝
    1) փոխադրողի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի համար, որը ներկայացրել է փաստաթղթեր ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար՝ ապրանքների կորստի օրը, եթե ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքները կորսվել են նախքան ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստում տեղավորելը կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում դրանք այլ անձի կողմից ժամանակավոր պահպանման ընդունելը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը. ապրանքները հանձնելու օրը՝ այն դեպքում, երբ ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքներն ստացողին կամ այլ անձի հանձնվել են առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մինչև ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստում տեղավորելը կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում դրանք այլ անձի կողմից ժամանակավոր պահպանման ընդունելը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.
    2) ժամանակավոր պահպանման պահեստներ չհամարվող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացնող անձի համար՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  103

ապրանքների կորստի օրը, եթե ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքները կորսվել են նախքան ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում դրանք այլ անձի կողմից ժամանակավոր պահպանման ընդունելը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը. ապրանքների փոխանցման օրը՝ այն դեպքում, երբ ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքներն ստացողին կամ այլ անձի փոխանցվել են առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մինչև ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայր դրանք հանձնելը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.
    3) ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի կամ ժամանակավոր պահպանման պահեստներ չհամարվող վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանում իրականացնող անձի համար՝ ապրանքների կորստի օրը՝ այն դեպքում, երբ ապրանքները կորսվել են ժամանակավոր պահպանման պահեստում կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստում կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայրում տեղավորելու օրը. ապրանքների փոխանցման օրը՝ այն դեպքում, երբ ժամանակավոր պահպանման պահեստ կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայր հանձնված ապրանքներն ստացողին կամ այլ անձի փոխանցվել են առանց մաքսային մարմնի թույլտվության, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ կամ ժամանակավոր պահպանման պահեստ չհամարվող վայր հանձնելու օրը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  103

ապրանքների օգտագործման օրը՝ այն դեպքում, երբ պահեստում պահպանվող ապրանքներն օգտագործվել են ոչ ապրանքների ժամանակավոր պահպանման նպատակով, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրը.
5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են սույն Օրենսգրքի 7-րդ և 12-րդ գլուխներին համապատասխան: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ: Եթե ապրանքների մաքսային արժեքը որոշելու, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, այդ վերահաշվարկն իրականացվում է սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  103

Եթե մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար նախատեսված բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը: Եթե ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա՝ ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է նման խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի ամենամեծ դրույքաչափը. հարկերի հաշվարկման համար կիրառվում է այն խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի, ակցիզների (ակցիզային հարկ կամ ակցիզային տուրք) դրույքաչափերից ամենամեծը, որոնց նկատմամբ սահմանվել է ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը. հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը՝ հաշվի առնելով սույն կետի տասներորդ պարբերությունը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  103

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ապրանքների ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով: Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  103

6. Ապրանքներն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, մաքսային մարմինների կողմից ապրանքները սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան արգելանքի վերցնելու (արգելապահելու), ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց հետո ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու և (կամ) դրանք (ամբողջությամբ կամ մասամբ) բռնագանձելու դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները, որոնք վճարվել և (կամ) բռնագանձվել են սույն հոդվածին համապատասխան, ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան: Գլուխ 17 Մաքսային հայտարարագրում և մաքսային գործառնություններ, որոնք կապված են մաքսային հայտարարագիր ներկայացնելու, գրանցելու և հետ կանչելու, մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) հետ