FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Կրիպտոակտիվներ թողարկողի և կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի պարտականությունները.
1. Սույն օրենքով սահմանված կարգով առաջարկի փաստաթղթի և առաջարկի թարմացված փաստաթղթի (առկայության դեպքում) հրապարակումից հետո միայն՝
    1) թողարկողները կարող են իրականացնել տվյալ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ․ 2) կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձինք կարող են հայցել տվյալ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն.
2. Թողարկողները և կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձինք պարտավոր են՝
    1) կրիպտոակտիվներ ձեռք բերողների նկատմամբ ցուցաբերել արդար և ոչ ապակողմնորոշող վերաբերմունք․ 2) բացահայտել, ինչպես նաև ողջամիտ քայլեր ձեռնարկել շահերի հնարավոր բախումները հայտնաբերելու, կանխարգելելու (դրա անհնարինության դեպքում՝ նվազեցնելու) և բացահայտելու համար.
    3) մշտապես ապահովել իրենց բոլոր տեղեկատվական համակարգերի անվտանգությունը.
3. Թողարկողները և կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձինք պարտավոր են բոլոր կրիպտոակտիվներ ձեռք բերողների նկատմամբ ցուցաբերել հավասար վերաբերմունք, եթե որևէ կրիպտոակտիվներ ձեռք բերողի նկատմամբ տարբերակված վերաբերմունքը և դրա հիմնավորումը չեն բացահայտվել առաջարկի փաստաթղթում, գովազդում (սույն օրենքով հրապարակման պահանջ նախատեսված լինելու դեպքում) կամ այլ պաշտոնական հրապարակման մեջ.
4. Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը թողարկողի կողմից չեղյալ համարվելու կամ Կենտրոնական բանկի կողմից դադարեցվելու դեպքում թողարկողը պարտավոր է ապահովել, որ կրիպտոակտիվներ ձեռք բերողներին ամբողջությամբ վերադարձվեն այդ անձանցից ներգրավված միջոցները (դրամական միջոցները, կրիպտոակտիվները) հրապարակային առաջարկը չեղյալ համարվելուց կամ դադարեցվելուց հետո՝ 25 օրվա ընթացքում։