Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 181 Միջազգային փոստային առաքումներով ապրանքների տեղափոխումը. 1. Միջազգային փոստային առաքումներով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 40-րդ գլխին, սույն գլխին և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան. 2. Միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կատարվում են միջազգային փոստափոխանակման վայրերում կամ Կոմիտեի սահմանած այլ վայրերում. 3. Կառավարությունը սահմանում է միջազգային փոստափոխանակման վայրերը, որտեղ միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվում են մաքսային գործառնություններ. 4. Փոստային կապի օպերատորի կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում որպես հայտարարատու կարող է հանդես գալ փոստային կապի օպերատորը, որի դեպքում փոստային կապի օպերատորը կրում է Միության մաքսային օրենսգրքով հայտարարատուի համար սահմանված պարտավորությունները և օգտվում է իրավունքներից. 5. Միության մաքսային օրենսգրքի 285-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ փոստային կապի ազգային օպերատորը Կառավարության սահմանած կարգով մաքսային մարմիններ տեղեկատվություն է ներկայացնում միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների ստացող հանդիսացող ֆիզիկական անձանց փաստաթղթերի մասին. 6. Միության մաքսային օրենսգրքի 286-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ «Արտահանում» մաքսային ընթացակարգով միջազգային փոստային առաքումներով արտահանվող ապրանքների հայտարարագրման, ինչպես նաև «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգին համապատասխան միջազգային փոստային առաքանիներով Միության մաքսային տարածքից արտահանված և ստացողներին չհանձնված ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, որպես ապրանքների հայտարարագիր, կարող են կիրառվել Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 181 7. Միջազգային փոստային առաքումներով ներմուծված և չպահանջված ապրանքների արտահանման ժամանակ, եթե ներմուծված ապրանքները չեն ենթարկվել փոփոխությունների, բացառությամբ բնական մաշվածության կամ բնականոն պայմաններում դրանց պահպանման հետևանքով առաջացած փոփոխությունների, ապա դրանք կարող են արտահանվել Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով՝ մաքսային մարմիններ ներկայացնելով Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված՝ ապրանքների ներմուծման ժամանակ օգտագործված փաստաթղթերը. 8. Միջազգային փոստային առաքումներով արտահանված և չպահանջված ապրանքների ներմուծման ժամանակ, եթե արտահանված ապրանքները չեն ենթարկվել փոփոխությունների, բացառությամբ բնական մաշվածության կամ բնականոն պայմաններում դրանց պահպանման հետևանքով առաջացած փոփոխությունների, ապա դրանք կարող են ներմուծվել Հայաստանի Հանրապետության տարածք «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով՝ պահպանելով նշված ընթացակարգի պայմանները և մաքսային մարմիններ ներկայացնելով Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված՝ արտահանման ժամանակ օգտագործված փաստաթղթերը. 9. Միության մաքսային օրենսգրքի 286-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը և սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան, ենթակա չեն Միության մաքսային տարածք ներմուծման, պետք է անհապաղ արտահանվեն Հայաստանի Հանրապետության տարածքից փոստային կապի օպերատորի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 181 10. Միության մաքսային օրենսգրքի 286-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան՝ Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը որպես ապրանքների հայտարարագիր կամ ուղևորային մաքսային հայտարարագիր օգտագործելիս ապրանքների հայտարարագրում կամ ուղևորային մաքսային հայտարարագրում նշման ենթակա տեղեկություններ պարունակող՝ փոստային կապի նշանակված օպերատորի կողմից ուղարկվող ապրանքների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով ներկայացված տեղեկատվությունը կարող է օգտագործվել որպես այդպիսի ապրանքների հայտարարագրի կամ ուղևորային մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ. 11. Միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 18-րդ կետով սահմանված՝ միջազգային փոստային առաքումներով փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ օտարերկրյա արժույթի վերահաշվարկը կատարվում է այդ ապրանքների համար ներկայացվող մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման օրվա դրությամբ գործող՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքով. 12. Միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են մաքսատուրք և հարկեր՝ Հանձնաժողովի սահմանած դրույքաչափերով. 13. Միության անդամ չհանդիսացող պետություններից տեղափոխվող էքսպրես-բեռների համար ներկայացվող ապրանքային կամ ուղևորային մաքսային հայտարարագրերը կարող են փոխարինվել էքսպրես-բեռներ փոխադրողների կողմից ներկայացվող՝ Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված հայտարարագրերի պարզեցված ձևերով: |