FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  49

Հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելը.
1. Տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով Հանձնաժողովի կողմից ստուգումներն իրականացվում են Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով՝ սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ: 2․ Ստուգում իրականացնելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ 3․ Հանձնաժողովն ստուգում իրականացնելիս իրավունք ունի ստանալու այլ պետական մարմինների աջակցությունը, ստուգմանը ներգրավելու այդ մարմինների աշխատողներին, ինչպես նաև ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ներգրավելու համապատասխան մասնագետների, փորձագետների և թարգմանիչների.
4. Ստուգման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Ստուգման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են ստուգում կատարող անձը և տնտեսավարող սուբյեկտը, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցիչ: Ստուգման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին: