FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  9

ՄՈՒՀ-երը և դրանց տեսակները.
1. ՄՈՒՀ-երը, ըստ հիմնադրի, կարող են լինել՝
    1) պետական ՄՈՒՀ, որը հիմնադրվում է Կառավարության որոշմամբ կամ միջազգային պայմանագրի հիման վրա.
    2) հանրային ՄՈՒՀ, որը հիմնադրվում է պետության և ոչ պետական կազմակերպության միջև (այդ թվում՝ օտարերկրյա) համագործակցության պայմանագրի հիմքով.
    3) մասնավոր ՄՈՒՀ, որը հիմնադրում են իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա).
2. Պետական ՄՈՒՀ-ը ոչ առևտրային կազմակերպություն է: Պետական չհանդիսացող ՄՈՒՀ-ը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև.
3. Մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է ուսումնական հաստատության «քոլեջ» տեսակը.
4. Հանրային ՄՈՒՀ-ի հիմնադրման համագործակցության պայմանագրով սահմանվում են հիմնադիր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կառավարման և կրթության կազմակերպման առանձնահատկությունները, սեփականության իրավունքի և այլ գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքների հետ կապված հարցերը.
5. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծումն ու գործունեությունը կարգավորվում են «Կրթության մասին» օրենքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: