Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 14 Մշտական հանձնաժողովների նիստերը. 1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա ընթացքում՝ Խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետացանկով նախատեսված օրերին. 2. Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը՝ իր կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում. 3. Մշտական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին. 4. Մշտական հանձնաժողովի նիստերը հրապարակային են: Մշտական հանձնաժողովի փակ նիստն անցկացվում է Կանոնակարգի 88-րդ հոդվածի 6-րդ, 93-րդ հոդվածի 2-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ մասերով սահմանված դեպքերում, ինչպես նաև կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ՝ պետական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի ապահովման նպատակով: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է. 5. Մշտական հանձնաժողովի հրապարակային նիստում, հանձնաժողովի անդամներից, պատգամավորներից և հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանցից բացի, կարող են ներկա լինել նաև՝ 1) Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը. 2) վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը. 3) Աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները. 4) Ազգային ժողովի նախագահի մեկ խորհրդական. 5) հանձնաժողովի քարտուղարության մասնագետները. 6) Բյուջետային գրասենյակի մեկ փորձագետ. 7) քննարկվող հարցի մասնագիտական փորձաքննություն իրականացրած՝ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները. 8) հանձնաժողովի անդամների մեկական օգնականները. 9) նիստի լուսաբանումն ապահովող՝ Աշխատակազմի ծառայողները. 10) հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք. 6. Մշտական հանձնաժողովի փակ նիստում, հանձնաժողովի անդամներից և հարցը զեկուցողից բացի, կարող են ներկա լինել սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ և 10-րդ կետերում նշված անձինք: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 14 7. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում. 8. Ազգային ժողովի նիստի ընթացքում մշտական հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել միայն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով սահմանված ժամկետների ապահովման նպատակով: |