Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 78 Առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկումը. 1. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկվում է առանց փոփոխության՝ գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ Կանոնակարգի 77-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում. 2. Հարցի քննարկման ընթացքում՝ 1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս նախագծի հեղինակը. 2) հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը. 3) Կառավարության ներկայացուցիչն իրավունք ունի հարցեր տալու զեկուցողին. 4) հանձնաժողովի անդամները, իսկ պատգամավորի կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ նաև Կառավարության ներկայացուցիչը, կարող են իրենց ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել. 5) սահմանված կարգով ներկայացված գրավոր առաջարկների հեղինակներն իրավունք ունեն ելույթ ունենալու և պատասխանելու հարցերին. 6) հանձնաժողովի անդամները, ինչպես նաև հիմնական զեկուցողն իրավունք ունեն ելույթից հետո հարցեր տալու առաջարկների հեղինակներին. 3. Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթից հետո՝ 1) նախագիծն առանց փոփոխության դրվում է քվեարկության, եթե սահմանված կարգով դրա վերաբերյալ առաջարկ չի ներկայացվել. 2) Աշխատակարգով սահմանված կարգով քվեարկության են դրվում Կանոնակարգի 77-րդ հոդվածով, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկները. 4. Առաջարկների քվեարկությունից հետո հիմնական զեկուցողը կարող է՝ 1) նախագիծը քվեարկության դնել առանց փոփոխության, եթե նախագիծը վերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը. 2) նախագիծը քվեարկության դնել իր համար ընդունելի ուղղումներով, եթե նախագիծը վերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը. 3) նախագիծը քվեարկության դնել հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա կատարված ուղղումներով. 4) նախագիծը քվեարկության դնել հանձնաժողովի ընդունած առաջարկների մի մասի հիման վրա կատարված ուղղումներով. |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 78 5) նախագիծը լրամշակելու նպատակով հարցի քվեարկությունը հետաձգել, որը համարվում է ընդունված առանց քվեարկության: Հիմնական զեկուցողի կողմից լրամշակված նախագիծը հանձնաժողովի առաջիկա նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ներկայացվելու դեպքում այն առանց քննարկման, սույն մասի 2-4-րդ կետերով սահմանված կարգով քվեարկության է դրվում այդ նիստում: Եթե հարցի քվեարկությունը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, լրամշակված նախագիծ չի ներկայացվում, կամ հեղինակի գրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետը չի երկարաձգվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է. 5. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 4-րդ մասով կամ 6-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում քվեարկության դրված նախագիծն ընդունվում է, ապա համարվում է հանձնաժողովի կողմից դրական, իսկ չընդունվելու դեպքում՝ բացասական եզրակացություն ստացած. 6. Սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում բացասական եզրակացություն ստացած նախագծի հեղինակի համաձայնությամբ հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծը ներկայացնելու համար հատկացվում է հինգից մինչև տասն աշխատանքային օր: Եթե սահմանված ժամկետում՝ 1) որևէ խմբակցություն կամ պատգամավոր ներկայացնում է հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծ, ապա այն երեք աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրը, առանց քննարկման քվեարկության է դրվում հանձնաժողովի նիստում: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ նախագիծը, ինչպես նաև բացասական եզրակացություն ստացած մյուս նախագիծը համարվում են այլընտրանքային և Ազգային ժողովի նիստում քննարկվում են Կանոնակարգի 80-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե լրամշակված նախագիծը ստանում է բացասական եզրակացություն, ապա այդ, ինչպես նաև մյուս նախագծի վերաբերյալ բացասական եզրակացությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Ազգային ժողով. |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 78 2) հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծ չի ներկայացվում, ապա սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում նշված նախագծի վերաբերյալ բացասական եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Ազգային ժողով. 7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգը Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված նախագծերի վրա չի տարածվում. 8. Սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաև 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում լրամշակված նախագծերը ներկայացվում են գլխադասային հանձնաժողով, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողով: |