FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  7

Կատարողական վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները.
1. Կատարողական վարույթի մասնակիցներն օրենքով նախատեսված պահանջների և սահմանափակումների պահպանմամբ իրավունք ունեն՝
    1) ծանոթանալու վարույթի նյութերին, ստանալու դրանց պատճենները, վարույթի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
    2) հայտնելու բացարկներ.
    3) մասնակցելու կատարողական գործողություններին.
    4) ներկայացնելու դիմումներ, միջնորդություններ, ապացույցներ և բացատրություններ.
    5) վարույթում ծագող հարցերի կապակցությամբ ներկայացնելու դիրքորոշումներ, ներառյալ վարույթի մյուս մասնակիցների միջնորդությունների և դիրքորոշումների վերաբերյալ.
    6) բողոքարկելու հարկադիր կատարողի որոշումները, գործողությունները և անգործությունը.
    7) կատարելու սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված՝ կատարողական վարույթին առնչվող այլ գործողություններ.
2. Կատարողական վարույթի մասնակիցները կրում են սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պարտականություններ։