FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  215

Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումին ներկայացվող պահանջները.
1. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է`
    1) տեղեկություններ՝ վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրի և ժամանակի մասին.
    2) վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմած անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
    3) տեղեկություններ այն անձի մասին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը.
    4) այն օրենքի դրույթները, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար.
    5) հայցվորի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին.
2. Իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումին կցվում են վարչական իրավախախտման մասին արձանագրությունը և արձանագրությանը կցվող փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը.
3. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է`
    1) տեղեկություններ՝ հայցադիմումը ներկայացնելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրի և ժամանակի մասին.
    2) հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթները.
    3) հայցվորի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  215

3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցադիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը.
4. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կուսակցությունների դաշինքի կամ քարոզչության կողմի հայցադիմումը, ի լրումն սույն հոդվածի 3-րդ և 3.1-ին մասերով սահմանված պահանջների և սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության փոխարեն, ներառում է`
    1) կուսակցության դաշինքի ներկայացրած հայցադիմումի դեպքում՝ կուսակցության դաշինքի անվանումը, լիազոր ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալները, հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից).
    2) քարոզչության կողմի ներկայացրած հայցադիմումի դեպքում՝ քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալները, հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից):