FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  128

Երեխայի որդեգրման կամ որդեգրման գործընթացի գաղտնիքը.
1. Երեխայի որդեգրման կամ որդեգրման գործընթացի գաղտնիքը պահպանվում է օրենքով։ Որդեգրման մասին տեղեկատվությունը կարող է հրապարակվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում: Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը և աշխատողները, ինչպես նաև մասնագիտական կամ ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ որդեգրման և որդեգրման գործընթացի մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման, ինչպես նաև որդեգրման գործընթացի գաղտնիքը.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, որոնք հրապարակում են երեխայի որդեգրման կամ որդեգրման գործընթացի գաղտնիքը նրա որդեգրողների կամքին հակառակ կամ կամքն անտեսելով, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով.
3. 18 տարին լրացած անձն իրավունք ունի իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների, այդ թվում` ազգության, արյան խմբի, հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները այդպիսի տեղեկություններ կարող են տրամադրել միայն կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում: Նման համաձայնության բացակայության դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել ապանձնավորված: Կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության բացակայության դեպքում կենսաբանական ծնողը ցանկացած պահի կարող է փոխել իր դիրքորոշումը և գրավոր համաձայնություն ներկայացնել սույն մասում նշված տեղեկության տրամադրման վերաբերյալ: Սույն մասում նշված համաձայնությունը երեխայի կենսաբանական ծնողի կողմից կարող է տրվել, փոփոխվել կամ հետ վերցվել ցանկացած ժամանակ:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  128

3.1. Որդեգրման ենթակա երեխաների, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն ստացած անձանց վերաբերյալ անձնական տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարին, բնակության վայրը, առողջական վիճակը և այլն), հաշվառման ժամկետը և ներկայացված փաստաթղթերը, երեխա որդեգրելու նախընտրելի չափանիշները, երեխաների հետորդեգրման գործընթացում ստացված տեղեկությունները, որոնք հայտնի են դառնում որդեգրման գործընթացը կազմակերպող և իրականացնող մարմիններին կամ պաշտոնատար անձանց, հրապարակման ենթակա չեն.
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված տեղեկությունները հասանելի են միայն որդեգրման գործընթացին մասնակցող մարմիններին, այդ թվում՝ մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին, խնամակալության և հոգաբարձության մարմնին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմիններին, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող պետությունների կենտրոնական մարմիններին, հավատարմագրված կազմակերպություններին և դրանց հայաստանյան ներկայացուցիչներին կամ ներկայացուցչություններին, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման գործընթացին մասնակցող անձանց, ինչպես նաև դատարանին, դատախազությանը, նախաքննության և հետաքննության մարմիններին՝ ըստ դրանց իրավասության և գործառույթների շրջանակի.
3.3. Որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց.
3.4. Այլ անձանց, այդ թվում՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն չստացած, և նրանց ներկայացուցիչներին՝ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները տրամադրման ենթակա չեն:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  128

4. 18 տարին լրացած անձի կողմից իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, կենսաբանական ծնողի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդպիսի տեղեկություններ տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: