FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  64

Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ առարկությունը.
1. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ցանկացած երրորդ անձ կարող է պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ ներկայացնել առարկություն արտոնագիր տալու դեմ.
2. Առարկությունը կարող է ներկայացվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով.
3. Առարկությունը պետք է ներկայացվի գրավոր` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ: Առարկությունը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում.
4. Ներկայացված առարկությունը կասեցնող ազդեցություն ունի սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված արտոնագրից բխող բացառիկ իրավունքների նկատմամբ.
5. Առարկությունը քննարկվում է դրա ստացման օրվանից՝ եռամսյա ժամկետում.
6. Արտոնագիր տալու դեմ առարկություն ներկայացրած անձը (անձինք), ինչպես նաև արտոնագրատերը կարող են մասնակցել առարկության քննարկմանը.
7. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացված յուրաքանչյուր առարկություն բողոքարկման խորհուրդը քննարկում է առանձին վարույթով: Միևնույն հիմքով և միևնույն հիմնավորմամբ մի քանի առարկություն ստանալու դեպքում բողոքարկման խորհուրդը քննարկման է ընդունում դրանցից առաջինն ստացածը՝ մյուսները ներկայացրած անձանց ծանուցելով տվյալ հիմքով և տվյալ հիմնավորմամբ ավելի վաղ ստացված առարկության մասին: Ընդ որում, եթե բողոքարկման խորհուրդն ավելի վաղ ստացված առարկությունն արդեն քննարկել և որոշում է կայացրել՝ ծանուցում է նաև այդ որոշման մասին, իսկ դեռևս չքննարկված լինելու դեպքում` ավելի վաղ ստացված առարկության քննարկման օրվա մասին և այդ քննարկմանը նրա մասնակցելու իրավունքի մասին.
8. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ ստացված առարկության մասին բողոքարկման խորհուրդը ծանուցում է արտոնագրատիրոջը` ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ մեկամսյա ժամկետում, դրա վերաբերյալ իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  64

9. Բողոքարկման խորհուրդը առարկություն ներկայացրած անձին, ինչպես նաև միևնույն հիմքով ավելի ուշ առարկություն ներկայացրած բոլոր անձանց (այդպիսիք լինելու դեպքում), ծանուցում է առարկության վերաբերյալ, սույն հոդվածի 8-րդ մասի համաձայն, արտոնագրատիրոջ ներկայացրած նկատառումների մասին` անհրաժեշտության դեպքում առաջարկելով ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ մեկամսյա ժամկետում, դրանց վերաբերյալ ներկայացնել իրենց դիրքորոշումը.
10. Բողոքարկման խորհուրդը ներկայացված առարկության, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայն ստացված նյութերի քննարկման հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
    1) առարկությունը բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին.
    2) առարկությունը մերժելու և գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ թողնելու մասին.
    3) առարկությունը մասնակիորեն բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագրում ճշգրտումներ կատարելու մասին.
11. Առարկությունը մասնակիորեն բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագրում ճշգրտումներ կատարելու մասին որոշումը բողոքարկման խորհուրդը կայացնում է, եթե արտոնագրատերը համաձայնել է բողոքարկման խորհրդի առաջարկած ճշգրտված հավակնության սահմանման, գյուտի նկարագրության և, համապատասխան դեպքում, գծագրերի հետ, ինչպես նաև վերը նշված առաջարկն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, վճարել է արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրության հրապարակման համար սահմանված պետական տուրքը: Արտոնագրատիրոջ կողմից սահմանված ժամկետում սահմանված պետական տուրքը չվճարվելու դեպքում արտոնագիրը ճանաչվում է անվավեր.
12. Պետական լիազոր մարմինը պաշտոնական տեղեկագրում գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ ստացված առարկության վերաբերյալ կայացրած որոշման մասին տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ հրապարակում է արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը, որը պարունակում է ճշգրտված նկարագրությունը, հավակնության սահմանումը և, համապատասխան դեպքում, գծագրերը.
13. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված որոշումը շահագրգիռ կողմը կարող է բողոքարկել դատական կարգով` դրա ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում: