FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ.
1. Ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը.
2. Ոստիկանության պետին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը.
3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։ Ոստիկանության պարեկային ծառայության, քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը և ոստիկանության գվարդիայի հրամանատարն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են: 4.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը.
5. Ոստիկանության գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին՝ Ոստիկանության պետը.
5.1. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում, բացառությամբ ոստիկանության, ոստիկանության ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը.
6. Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը կարող է իրականացնել Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը.
7. Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը.
8. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

9. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում (բացառությամբ Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի) նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պայմանների հաշվառմամբ՝ սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով.
9.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված պայմանների հաշվառմամբ.
10. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը.
11. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողը մինչև իր նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել ոստիկանությունում ծառայության այլ պաշտոնի: