FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  7

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթները.
1. Հանրապետության նախագահի աշխատակազմում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց գործառույթները սահմանում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը.
2. Կառավարությունը`
    1) հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ ըստ գերատեսչական պատկանելության,
    2) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցները,
    3) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, պետական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններ, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցելու կարգը,
    4) սահմանում է պետական գաղտնիքի տեղեկակիրների հետ իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց կողմից աշխատանքների իրականացման կարգը,
    5) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանումների գործունեության կարգը,
    6) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց պարտականությունների իրականացման կարգը,
    7) սահմանում է տեղեկությունների գաղտնագրման, գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու, դրանք փոփոխելու, ինչպես նաև գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը մշակելու և հաստատելու կարգը,
    8) սահմանում է պետական գաղտնիքի տեղեկակիրների պահպանման ժամկետները երկարաձգելու և գաղտնազերծելու կարգը,
    9) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարության և այդպիսի տեղեկություններ պարունակող արտադրանքի թողարկման, պահպանության հետ կապված աշխատանքների իրականացման համար նախատեսված շինությունների ու այլ տարածքների պահպանման, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարող՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  7

2) սահմանում են պետական գաղտնիքին առնչվելու լիազորություններ ունեցող հանրային ծառայության պաշտոնների անվանացանկերը,
    3) գաղտնազերծում են իրենց կողմից գաղտնագրված (տնօրինվող) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները,
    4) հրապարակման են ուղարկում իրենց կողմից գաղտնազերծված իրավական ակտերը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  7

10) սահմանում է գաղտնի տեղեկություններ պարունակող արտադրանքի ստեղծման և օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,
    11) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության, ինչպես նաև օտարերկրյա պետություններ գործուղման կամ մասնավոր այցելությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,
    12) սահմանում է համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկությունները կազմելիս (մշակելիս) և տեխնիկական միջոցներ օգտագործելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը,
    13) սահմանում է գաղտնիության ռեժիմի ապահովման խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը,
    14) սահմանում է էլեկտրոնային եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակման կարգը,
    15) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը,
    16) սահմանում է պահպանման ժամկետները լրացած պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծելու, պետական արխիվ հանձնելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ոչնչացնելու կարգը.
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները`
    1) ապահովում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա կազմակերպություններում,
    2) իրենց իրավասությունների սահմաններում ապահովում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ստորաբաժանումների ստեղծումը կամ պատասխանատու անձանց նշանակումը և գործունեությունն իրենց ենթակա կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիսի ստորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման և պատասխանատու աշխատակիցներին պաշտոնների նշանակման կամ ազատման մասին.
4. Պետական մարմինների ղեկավարները (կոլեգիալ մարմինների դեպքում՝ նախագահողը), Երևանի քաղաքապետն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը`
    1) հաստատում են իրենց կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը,