FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  119

18 տարին լրացած ազատազրկման դատապարտված անձին անչափահասների քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում թողնելը.
1. 18 տարին լրացած ազատազրկման դատապարտված անձը, որպես կանոն, թողնվում է անչափահասների քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում, սակայն մինչև նրա 21 տարին լրանալը.
2. 18 տարին լրացած և անչափահասների քրեակատարողական հիմնարկում թողնված դատապարտյալների վրա տարածվում են անչափահաս դատապարտյալների համար սահմանված պատժի կատարման պայմանները, սննդամթերքի և նյութակենցաղային ապահովման չափաքանակները.
3. 18 տարին լրացած դատապարտյալներին անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում թողնելը կատարվում է Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ.
4. 18 տարին լրացած դատապարտյալներին անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում թողնելիս նրանք պահվում են անչափահաս դատապարտյալներից անջատ, եթե համատեղ պահելը չի բխում նույն գոտում պատիժ կրող անչափահասների լավագույն շահից։