Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Կենդանիների հաշվառումը, համարակալումը և գրանցումը. 1. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիները ենթակա են հաշվառման, համարակալման և գրանցման, որոնց արդյունքում ստեղծվում է համարակալված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգ. 2. Հաշվառման, համարակալման և գրանցման արդյունքում գյուղատնտեսական կենդանիների համար կազմվում են կենդանու անձնագիր, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյաններ, որոնք վարում է համայնքը սպասարկող անասնաբույժը. 3. Համայնքը սպասարկող անասնաբույժը պարտավոր է գրանցամատյաններում մուտքագրել համարակալված մթերատու կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, բուծման, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և այլ տվյալների վերաբերյալ անձնագրային տեղեկությունները. 4. Կենդանիների գրանցման, պահանջվող ձևերի, գրանցամատյանների և կենդանիների անձնագրերի տպագրման, կենդանիների ականջների պիտակավորման գործընթացի, պիտակավորման համար անհրաժեշտ սարքավորումների, տարբերակող պիտակներ ձեռք բերելու, էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման և ստացված տվյալների մշակման ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: |