Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 22 Բեռն առաքողի և բեռը ստացողի իրավունքներն ու պարտականությունները. 1. Բեռների փոխադրման դեպքում բեռն առաքողն իրավունք չունի միավոր ավտոտրանսպորտային միջոցով փոխադրման ներկայացնելու տարբեր հատկություններ ունեցող բեռներ, եթե դրանց համատեղ փոխադրումը կարող է հանգեցնել որևէ բեռի փչացման. 2. Բեռն առաքողը (բեռը ստացողը) իրավունք ունի փոխադրողի համաձայնությամբ փոխադրման ներկայացնելու օրենքով չարգելված հայտարարված արժեքով բեռներ: Բեռների հայտարարված արժեքը պետք է համապատասխանի դրանց ողջամիտ արժեքին: Չի թույլատրվում հայտարարել սորուն, լցնովի, խուռնային, արագ փչացող, բեռն առաքողի կողմից կապարակնքված բեռների, ինչպես նաև մեկ ապրանքատրանսպորտային բեռնագրով ձևակերպված բեռի որոշակի մասի արժեքը. 3. Բեռն առաքողը իրավունք չունի փոխադրման ներկայացնելու բեռներ, եթե` ա) օրենքով այդպիսի բեռների փոխադրումն ավտոմոբիլային տրանսպորտով արգելվում է. բ) ներկայացված բեռը նախատեսված չէ հայտով կամ բեռնափոխադրման պայմանագրով կամ ներկայացված է ոչ պատշաճ փաթեթավորված, տարավորված, կամ բեռի ձևակերպման ու ապրանքատրանսպորտային փաստաթղթերը թերի են. գ) ներկայացված բեռի քաշը գերազանցում է հայտի համաձայն` բեռնման ներկայացված ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի բեռնվածությունը, չափերով կամ առանձնահատկություններով անթույլատրելի են տվյալ ավտոտրանսպորտային միջոցով փոխադրում իրականացնելու համար. դ) տարերային աղետների, ճանապարհային, կլիմայական ոչ բարենպաստ պայմանների հետևանքով դադարեցվել կամ սահմանափակվել է փոխադրումների իրականացումը երթուղու ավտոմոբիլային ճանապարհներով. ե) առանց բեռն առաքողի առաքիչը ուղեկցման է ներկայացրել այնպիսի բեռներ, որոնք իրենց բնույթով պահանջում են հատուկ պայմաններով և խնամքով փոխադրում, եթե առաքման պարտավորությունը չի ստանձնում փոխադրողը: |