Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 35 Վկայի ցուցմունքի հետազոտությունը. 1. Մինչև վկային հարցաքննելը դատարանը պարտավոր է պարզել այդ անձին տվյալ գործի որևէ փաստի վերաբերյալ որպես վկա հարցաքննելու` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքների բացակայությունը. 2. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին` իրենից հետո հարցաքննության ենթակա մյուս վկաների բացակայությամբ։ Դատարանը պետք է ձգտի վկաների հարցաքննությունը կազմակերպել այնպես, որ վկաները հնարավորինս արագ արձակվեն նիստերի դահլիճից։ Դատաքննությունը հետաձգելու դեպքում դատարանն իրավունք ունի հարցաքննելու ներկայացած վկաներին, եթե դատական նիստին ներկա են դատավարության մասնակիցները. 3. Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են հարցաքննվել միաժամանակ. 4. Դատարանը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը. 5. Դատարանը վկային հայտնում է առանձին հարցերի չպատասխանելու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու` սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նրա իրավունքի մասին. 6. Բացառիկ դեպքերում որպես վկա կարող է կանչվել տասնվեց տարեկան չդարձած երեխան, որին բացատրվում է դատարանին ցուցմունք տալու և միայն ճշմարտությունը հայտնելու կարևորությունը։ Նա չի նախազգուշացվում սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին։ Տասնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննության ընթացքում դատարանը հետևում է, որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն երեխային կամ չենթարկեն նրան անհարկի հոգեբանական ճնշման, և այդ նպատակով կարող է ցանկացած հարց հանել, ընդմիջել կամ դադարեցնել երեխայի հարցաքննությունը։ Տասնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննությանը դատարանի նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկական հոգեբանը կամ երեխայի մանկավարժը. 7. Վկայի հարցաքննությունը սկսվում է նրա անվան, ծննդյան վայրի, զբաղմունքի և բնակության վայրի մասին հարցերով. 8. Վկան ցուցմունք է տալիս դատավարության մասնակիցների և դատարանի հարցերին պատասխանելու ձևով։ |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 35 9. Վկային առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է վկան (ուղիղ հարցաքննություն), ապա մյուս կողմը (խաչաձև հարցաքննություն), իսկ վերջում՝ դատարանը։ Եթե վկան հրավիրվել է դատարանի նախաձեռնությամբ, ապա առաջինը հարցեր է տալիս դատարանը, այնուհետև կողմերը` ըստ դատարանի սահմանած հերթականության. 10. Վկային կարող են տրվել միայն այնպիսի հարցեր, որոնք ծառայում են գործի փաստերի բացահայտմանը կամ վերաբերում են կոնկրետ գործով նրա ցուցմունքների արժանահավատությանը, ներառյալ` մյուս կողմի հետ նրա հարաբերություններին։ Այս շրջանակից դուրս տրված հարցերը դատարանը հանում է իր նախաձեռնությամբ կամ կողմի առարկությամբ. 11. Ուղղակի հարցաքննության ընթացքում հուշող կամ պատասխանն այլ կերպ ուղղորդող հարցեր չեն թույլատրվում, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է վկայի ցուցմունքը հստակեցնելու համար։ Դատարանը կարող է հանել ուղղորդող հարցն իր նախաձեռնությամբ կամ կողմի առարկությամբ. 12. Վկայի խաչաձև հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցերը թույլատրվում են. 13. Դատարանը վկայի ուղղակի կամ խաչաձև հարցաքննության ժամանակ յուրաքանչյուր պահի կարող է նրան հարցեր տալ, որոնք անհրաժեշտ է համարում վկայի ցուցմունքը պարզաբանելու կամ այն հստակեցնելու համար. 14. Վկայի ցուցմունքները ճշգրտելու, հաստատելու կամ դրանց արժանահավատությունը կասկածի տակ դնելու նպատակով վկային կարող են հարցեր տալ նաև նիստերի դահլիճում ներկա, դատարանում արդեն իսկ ցուցմունք տված մյուս վկաները` նրանց կամ դատավարության մասնակիցներից որևէ մեկի միջնորդությամբ։ Այդ հարցերի առնչությամբ դատարանում արդեն ցուցմունք տված վկաներից դատարանն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ ցուցմունքներ. 15. Վկան ցուցմունք տալու ընթացքում դատարանի թույլտվությամբ կարող է օգտվել գրավոր նշումներից, եթե նրա ցուցմունքները կապված են որևէ թվային կամ այլ տվյալների հետ, որոնք դժվար է մտապահել։ Գրավոր նշումները ներկայացվում են դատարանին և դատավարության մասնակիցներին ու կցվում են գործին. 16. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է վերսկսել վկայի հարցաքննությունը: Այդ դեպքում կողմերը հարցերը տալիս են այն հերթականությամբ, որով առաջին անգամ հարցաքննվել է վկան։ |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 35 17. Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը կարող է հարցաքննված վկայից պահանջել չլքել դատական նիստերի դահլիճը մինչև դատական նիստի ավարտը` չհարցաքննված վկաների հետ հաղորդակցվելը բացառելու, ինչպես նաև նրան հետագայում հարցեր տալու հնարավորությունն ապահովելու նպատակով. 18. Վկայից ցուցմունք վերցնելը կարող է կատարվել նաև վկայի գտնվելու վայրում դատական հանձնարարության միջոցով, եթե` 1) վկայից տեղում ցուցմունք վերցնելը կնպաստի ճշմարտության բացահայտմանը. 2) վկայի ներկայանալը դատաքննությանը, իր հաղորդելիք տեղեկատվության համատեքստում, նպատակահարմար չէ մեծ հեռավորության պատճառով. 3) վկան հիվանդության, տկարության կամ այլ պատճառով ի վիճակի չէ կամ իրավունք չունի լքելու իր գտնվելու վայրը։ |