Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 100 Որակավորման գրավոր քննության կազմակերպումը. 1. Բարձրագույն դատական խորհուրդը յուրաքանչյուր տարի ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 15-ը սահմանում և հրապարակում է որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքները գնահատելու կարգը, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը (որը չի կարող պակաս լինել ընդհանուր միավորների 60 տոկոսից). 2. Գրավոր քննության հարցեր մշակելու համար Բարձրագույն դատական խորհուրդն ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Գրավոր քննության հարցերը մշակողը վարձատրվում է Կառավարության սահմանած չափով և կարգով. 3. Գրավոր քննության հարցերը մշակողը պարտավոր է գաղտնի պահել գրավոր քննության հարցերը, պատասխանները, ինչպես նաև որևէ այլ ձևով չնպաստել հավակնորդի կողմից գրավոր քննության հարցերին պատասխանելուն: Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է ապահովել այնպիսի գործընթաց, որով կերաշխավորվի գրավոր քննության հարցերի գաղտնիությունը մինչև գրավոր քննության սկիզբը: Գրավոր քննության հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Բարձրագույն դատական խորհրդի անդամներին կամ Դատական դեպարտամենտին: Գրավոր քննության հարցերը մշակած անձինք չեն կարող մասնակցել այդ հարցերի հիման վրա իրականացված գրավոր քննության արդյունքների գնահատմանը. 4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է գրավոր քննություն անցկացնելու համար գրավոր առաջադրանքների տարբերակների նվազագույն քանակը. 5. Գրավոր քննություն անցկացնելու օրվանից առնվազն 10 օր առաջ Դատական դեպարտամենտը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ. 6. Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել գրավոր քննությունը տեխնիկական միջոցներով անցկացնելու կարգ: |