Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 Գույքային պատասխանողի իրավունքները և պարտականությունները. 1. Գույքային պատասխանող ճանաչելու մասին որոշումն ընդունում է դատարանը. 2. Գույքային պատասխանողը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի՝ 1) ծանոթանալու մեղադրյալին ներկայացված մեղադրանքին. 2) ծանոթանալու իր դեմ ներկայացված գույքային հայցին և այն հիմնավորող նյութերին. 3) ներկայացնելու պատասխան իր դեմ ներկայացված գույքային հայցի վերաբերյալ. 4) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ. 5) հարուցելու միջնորդություններ. 6) հայտնելու բացարկներ. 7) ունենալու լիազոր ներկայացուցիչ և դադարեցնելու նրա լիազորությունները. 8) դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում. 9) դատարանում ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, դրանցից ստանալու պատճեններ կամ գործից դուրս գրելու ցանկացած տեղեկություն. 10) անվճար ստանալու իր դեմ ներկայացրած գույքային հայցի և դրան կից նյութերի պատճենները. 11) իր խնդրանքով ստանալու մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ ակտի պատճենը, ինչպես նաև անվճար ստանալու եզրափակիչ դատական ակտի պատճենը. 12) ներկա լինելու առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատական նիստերին, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հանդես գալու եզրափակիչ ելույթով. 13) դատական նիստում գույքային հայցի մասով կարծիք հայտնելու վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և հայտարարությունների վերաբերյալ. 14) գույքային հայցի մասով առարկելու վարույթի այլ մասնակիցների կամ դատական նիստը նախագահողի գործողությունների դեմ, պահանջելու դատական նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել իր մատնանշած հանգամանքների մասին. 15) ծանոթանալու դատական նիստի արձանագրությանը և ներկայացնելու դրանում արված գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ դիտողություններ. 16) իր դեմ ներկայացված հայցին առնչվող մասով սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկելու դատական ակտը. 17) հետ վերցնելու իր կամ իր ներկայացուցչի ներկայացրած վերանայման բողոքը. 18) տեղեկացվելու վարույթի այլ մասնակցի կողմից բերված և իր շահերին առնչվող վերանայման բողոքի մասին, դրա վերաբերյալ ներկայացնելու պատասխան. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 55 19) մինչև եզրափակիչ դատական ակտ կայացնելու համար դատարանի` առանձին սենյակ հեռանալն ընդունելու հայցը. 20) ի ապահովումն իր դեմ ներկայացված հայցի` դատարանի դեպոզիտ վճարելու դրամական միջոցներ` որպես իր գույքի վրա դրված արգելանքի այլընտրանք. 21) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ. 3. Գույքային պատասխանողը պարտավոր է՝ 1) ներկայանալ դատարանի հրավերով. 2) դատարանի պահանջով ներկայացնել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը կամ այլ նյութերը. 3) ենթարկվել դատական նիստը նախագահողի կարգադրություններին և դատական նիստի կարգին. 4. Գույքային պատասխանողն իրեն վերապահված իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է այդ իրավունքների և պարտականությունների բնույթին. 5. Գույքային պատասխանող ճանաչված իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն իրականացնում է դրա օրինական ներկայացուցիչը: |