FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների վաղաժամկետ դադարումը.
1. Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է պաշտոնից ազատվել կամովին՝ ազատվելու օրվանից տասնչորս օր առաջ գրավոր տեղեկացնելով Խորհրդի նախագահին: Տեղեկացնելու օրվան հաջորդող տասնչորսերորդ օրվանից Ֆինանսական համակարգի հաշտարարը համարվում է պաշտոնից ազատված.
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են նաև, եթե նա՝
    1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ 2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար կամ 3) դատավճռով զրկվել է իրավաբանական կամ ֆինանսական ոլորտներում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ 4) հիվանդության կամ այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության հետևանքով ավելի քան վեց ամիս ի վիճակի չէ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները կամ 5) մահացել է.
3. Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով, եթե Ֆինանսական համակարգի հաշտարարը կորցրել է իր հեղինակությունը.
4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում Ֆինանսական համակարգի հաշտարարին նշանակում է Խորհուրդը՝ սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով, Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո՝ 15 օրվա ընթացքում։