Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 7 Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները. Որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` 1) որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության ու կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը. 2) որսահանդակների ցանկի հաստատումը. 3) ոլորտին առնչվող պետական ծրագրերի հաստատումը. 5) որսի կենդանիների պետական կադաստրի և մոնիթորինգի վարման կարգերի սահմանումը. 6) որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգի սահմանումը և կազմի հաստատումը. 7) որսորդական տնտեսության ստեղծումը. 8) որսորդական տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության վճարների սահմանումը. 9 ) որսորդական մինիմումի կարգի սահմանումը. 10) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ: |