FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

Միջազգային պայմանագրի ավանդապահի գործառույթները.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթները.
2. Միջազգային պայմանագրի բնօրինակը, բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահի հաստատած բնօրինակի պատճենը, միջազգային պայմանագրի պաշտոնական հաստատված թարգմանության տեքստը պահվում են արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի պահոցում (դեպոզիտում).
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վարում է միջազգային պայմանագրերի հաշվառման միասնական գրանցամատյան, որում պարունակվում են միջազգային պայմանագրին առնչվող տեղեկատվական տվյալներ.
4. Ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը, պայմանավորվող մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան, գրանցման է ներկայացվում Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն.
5. Միջազգային պայմանագրի պահպանման և հաշվառման միասնական գրանցամատյանի վարման կարգը և ավանդապահի գործառույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։