FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  37

Գրանցման և լիցենզավորման մասին որոշումը.
1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում ներդրումային ընկերության գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն ներդրումային ընկերության գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը.
2. Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցման և լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել ներդրումային ընկերությանը.
3. Կենտրոնական բանկը գրանցում և լիցենզավորում է ներդրումային ընկերությանը կամ մերժում է գրանցումը և լիցենզավորումը ներդրումային ընկերության հիմնադիրների կողմից դիմումը ներկայացնելու պահից` մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկը կայացնում է լիցենզիայի դիմումն ստանալու պահից` 20 օրվա ընթացքում.
4. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերության գրանցման մասին որոշում ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից ներդրումային ընկերության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար.
5. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից ներդրումային ընկերությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ.
6. Կենտրոնական բանկը լիցենզիայի տրամադրման կամ լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշումն այն կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած անձին: