Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 20 Բաց մրցույթի կիրառման պայմանները. 1. Բաց մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է գնումների հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակելու օրվանից. 2. Բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների, թղթային եղանակով իրականացվող գնումների դեպքում հայտերի ներկայացման ժամկետը առնվազն քառասուն, իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն երեսուն օրացուցային օր է. 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների կարիքների համար կատարվող գնումների դեպքում հայտերի ներկայացման ժամկետը՝ 1) առնվազն տասնհինգ օրացուցային օր է, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը. 2) թղթային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն քառասուն, իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն երեսուն օրացուցային օր է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը. 4. Եթե արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և հայտերի ներկայացման համար սույն հոդվածի 2-րդ մասով կամ 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումն անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը առնվազն տասն օրացուցային օր է: |