FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  13

Հայաստանի Հանրապետության և համայնքների գործողությունները մաստեր պլանը հաստատվելուց հետո.
1. Մաստեր պլանի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համապատասխան համայնքները ուղղակի վաճառքի ձևով` հողամասերի կադաստրային արժեքի չափով հատուցման դիմաց, ծրագիր իրականացնողի սեփականությանը կհանձնեն համայնքի սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնց տարածքում նախատեսվում է կառուցել գործարանը` ըստ մաստեր պլանի.
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված հողամասերի նպատակային նշանակությունը չի համապատասխանում գործարանը կառուցելու և շահագործելու համար անհրաժեշտ նպատակային նշանակությանը, ապա համապատասխան համայնքները հողամասերն օտարելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում կնախաձեռնեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում կփոփոխեն դրանց նպատակային նշանակությունը: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքի տարբերության գումարները վճարում է ծրագիր իրականացնողը.
3. Եթե հաստատված մաստեր պլանով անհրաժեշտ լինի օգտագործել Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող այնպիսի հողամաս, որը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան, չի կարող սեփականության իրավունքով պատկանել իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ հողամասերի նկատմամբ մաստեր պլանը հաստատվելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանվող սերվիտուտը սույն օրենքի ուժով կլինի անվճար և մշտական.
4. Հայաստանի Հանրապետությունը և համապատասխան համայնքները Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում աջակցում են ծրագիր իրականացնողին, այդ թվում` իրենց իրավասությունների շրջանակում ցուցաբերում են անհրաժեշտ մասնագիտական, տեղեկատվական, արխիվային աջակցություն, ծրագիր իրականացնողի և գործարանի կարիքներն ապահովելու համար հնարավոր ողջամիտ կարճ ժամկետում ծրագիր իրականացնողի հետ կնքում են սույն օրենքից և հաստատված մաստեր պլանից բխող պայմանագրերը: