Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Հարկային ծառայության հատուկ կոչումները. 1. Հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները. - Հարկային ծառայության գեներալ-մայոր, - Հարկային ծառայության գնդապետ, - Հարկային ծառայության փոխգնդապետ, - Հարկային ծառայության մայոր, - Հարկային ծառայության կապիտան, - Հարկային ծառայության ավագ լեյտենանտ, - Հարկային ծառայության լեյտենանտ. 2. Հարկային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը շնորհում է վարչապետը. 3. Սույն հոդվածի երկրորդ մասում չնշված հատուկ կոչումները, աստիճանները շնորհում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ: Հատուկ կոչման ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը, աշխատանքի ստաժը, հատուկ կոչում կամ դասային աստիճան ունենալու դեպքում` կոչումները, աստիճանները և դրանք հարկային ծառայողին շնորհվելու ամսաթիվը. 3.1. Առանձին դեպքերում հարկային ծառայության հատուկ կոչումներ կարող են շնորհվել նաև այլ հարկային ծառայողների. 4. Սահմանվում են հատուկ կոչում կրելու հետևյալ ժամկետները. - Հարկային ծառայության լեյտենանտի համար` 1 տարի, - Հարկային ծառայության ավագ լեյտենանտի, կապիտանի և մայորի համար` 3 տարի, - Հարկային ծառայության փոխգնդապետի համար` 4 տարի. 5. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հարկային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել. 6. Հարկային ծառայողի հատուկ կոչումը կարող է իջեցվել սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում: Հարկային ծառայողները հատուկ կոչումից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու և սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերում: Հատուկ կոչման իջեցումը կամ հատուկ կոչումից զրկումը կատարում է տվյալ հատուկ կոչումը շնորհող պաշտոնատար անձը` ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի ներկայացմամբ. 7. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր և թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց հատուկ կոչումներ չեն շնորհվում: |