Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Առաջարկի փաստաթղթում ներառված տեղեկությունների համար պատասխանատվությունը. 1. Եթե սույն բաժնով սահմանված առաջարկի փաստաթղթում կամ առաջարկի թարմացված փաստաթղթում, այդ թվում՝ դրանց թարգմանության մեջ ներառվել է ոչ ամբողջական (էական փաստ է բաց թողնվել), ոչ ճշգրիտ, ոչ հստակ կամ ապակողմնորոշող տեղեկություն, ապա թողարկողը (կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը) պատասխանատու է սույն մասով նախատեսված թերությունների հետևանքով կրիպտոակտիվներ ձեռք բերողների կրած վնասների համար. 2. Ցանկացած համաձայնություն, որը բացառում կամ սահմանափակում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվությունը, առ ոչինչ է. 3. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը պատասխանատվություն չի կրում կրիպտոակտիվներ ձեռք բերողների առջև առաջարկի փաստաթղթի ամփոփաթերթում, այդ թվում՝ դրա թարգմանության մեջ ներառված տեղեկությունների հիման վրա կայացված ձեռքբերման որոշման հետևանքով կրած վնասի համար, բացառությամբ եթե ամփոփաթերթը ոչ ամբողջական, ապակողմնորոշող, սխալ է կամ չի համապատասխանում առաջարկի փաստաթղթի մյուս մասերին։ |