FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Տարեկան գործունեության ծրագիրը և գործունեության մասին հաշվետվությունը.
1. Մասնագիտացված կառույցը կազմում է իր գործունեության տարեկան ծրագիրը և համաձայնեցնում Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Տարեկան գործունեության ծրագիրը ներառում է՝
    1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում իրավիճակի վերլուծություն.
    2) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար մասնագիտացված կառույցի սահմանած անհրաժեշտ այլ դրույթներ.
2. Մասնագիտացված կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունը ներառում է՝
    1) համառոտ տեղեկատվություն մասնագիտացված կառույցի գործունեության վերաբերյալ.
    2) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում առկա հիմնախնդիրների բացահայտումը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ.
3. Մասնագիտացված կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունը հաստատում է մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմինը.
4. Մասնագիտացված կառույցը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը մասնագիտացված կառույցի կանոնադրությամբ սահմանված մարմնի հաստատած՝ նախորդ տարվա տարեկան գործունեության հաշվետվությունը ներկայացնում է Հանրային վերահսկողության խորհուրդ: Հանրային վերահսկողության խորհուրդը 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մասնագիտացված կառույցի գործունեության հաշվետվության վերաբերյալ իր գնահատականը՝ դրական կամ բացասական.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործունեության հաշվետվությունը Հանրային վերահսկողության խորհրդի կողմից բացասական գնահատվելու դեպքում մասնագիտացված կառույցի հավատարմագրումը կասեցվում է մինչև բացասական գնահատականի հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը: