Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 ՄՈՒՀ-ի հիմնական գործառույթները. 1. ՄՈՒՀ-ը, սույն օրենքին, իր կանոնադրությանը, ինչպես նաև տվյալ ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, իրականացնում է՝ 1) սոցիալական գործընկերների և գործատուների ներգրավմամբ ու համագործակցությամբ համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագրի ուսումնամեթոդական փաթեթի մշակումն ու հաստատումը, իրականացումը և վերջնարդյունքների գնահատումը. 2) ընդունելության գործընթացի կազմակերպումը, ներառյալ օտարերկրյա քաղաքացիների՝ ըստ կրթական ծրագրի մակարդակի որակավորման. 3) մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման խորհրդատվության տրամադրումը. 4) համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպումը, ուսուցման անհրաժեշտ մեթոդների և տեխնոլոգիաների ընտրությունը, ընթացիկ և պետական ամփոփիչ ստուգման կազմակերպումը՝ ըստ կրթական ծրագրի և որակավորման պահանջների. 5) ՄԿՈՒ որակի շարունակական բարելավումը, դասավանդման, ուսումնառության արդիական մեթոդների ներդրումը, դրանց բազմազանության և արդյունավետության ապահովումը. 6) լրացուցիչ կրթական ծրագրեր. 7) ուսանողների ուսումնառության դադարեցումը, տեղափոխումը և ուսանողական իրավունքների վերականգնումը՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով. 8) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովումը՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կրթության արդյունավետ և որակյալ կազմակերպման համար. 9) ուսանողների կողմից կրեդիտների կուտակման կարգի, ուսումնառության վերջնարդյունքների գնահատման, պետական ամփոփիչ ստուգման ձևերի ու պարբերականության սահմանումը՝ ըստ տվյալ կրթական ծրագրի որակավորման. 10) կրթական ծրագրով նախատեսված որակավորումների շնորհումը. 11) ուսումնական, վարչական, ֆինանսական և տնտեսական գործունեությանն առնչվող, ներառյալ իր աշխատողների ընտրության և նշանակման կարգերի սահմանումը. 12) ուսումնաօժանդակ, մանկավարժական և վարչական կազմի մասնագիտական կատարելագործմանն ուղղված դասընթացների կազմակերպումը կամ դրանցում ընդգրկվածության ապահովումը. 13) ՄՈՒՀ-ի տարեկան ծախսերի նախահաշվի կազմումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 10 14) ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի, այդ թվում՝ գործունեության առաջնահերթ ուղղությունների հաստատումը և ապահովումը. 15) սոցիալական գործընկերության խթանման, կողմերի միջև երկխոսության և համագործակցության հարթակների գործարկումը. 16) ըստ մասնագիտական կրթական ծրագրի և որակավորման՝ ուսման վարձերի սահմանումը. 17) ուսանողական ինքնակառավարմանը աջակցումը, ՄՈՒՀ-ի ծրագրերում ուսանողների ընդգրկվածության ապահովումը. 18) հիմնարկների, մասնաճյուղերի և կառուցվածքային միավորների, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում, ինչպես նաև հանրակրթական, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կառուցվածքային միավորների ստեղծումը՝ օրենքով սահմանված կարգով. 19) կազմակերպության գույքի տիրապետումը, օգտագործումը կամ տնօրինումը՝ օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով. 20) օրենքով և ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն. 2. ՄՈՒՀ-ում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական կազմակերպությունների և միավորումների գործունեությունը։ |