FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  44.2

Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հաշվետվությունը.
1. Փաստաբանը կարող է յուրաքանչյուր տարի մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը փաստաբանների պալատի նախագահին ներկայացնել հաշվետվություն նախորդ տարվա ընթացքում իր կողմից կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վերաբերյալ (այսուհետ սույն հոդվածում նաև՝ հաշվետվություն).
2. Հաշվետվության ներկայացման կարգը, պայմանները և ձևը սահմանվում են փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ: Հաշվետվությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները.
    1) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու ընդհանուր ժամաքանակը.
    2) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի քանակը.
    3) յուրաքանչյուր դեպքով կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման շրջանակներում իրականացված գործունեության տեսակները.
    4) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն ստացած անձանց տվյալները (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հեռախոսահամարը կամ հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը).
    5) տեղեկություններ վստահորդի՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձ հանդիսանալու վերաբերյալ.
3. Փաստաբանը պարտավոր է հաշվետվություններում ներկայացնել հավաստի և ամբողջական տվյալներ.
4. Փաստաբանի կողմից կամավոր անհատույց իրավաբանական օգնություն չտրամադրելը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չէ.
5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում այն փաստաբանների վրա, որոնց՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվել է՝ փաստաբանի արտոնագրի գործողության կասեցման ժամանակահատվածում.
6. Սույն օրենքի 44.1-ին հոդվածով նախատեսված արտոնությունների կիրառման հարցը որոշվում է սույն հոդվածին համապատասխան ներկայացված հաշվետվությունների հիման վրա: