FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  8

Կատարողական վարույթի մասնակիցների իրավահաջորդությունը.
1. Կատարողական վարույթից մասնակցի դուրս գալու դեպքում (մահ, վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) հարկադիր կատարողն իր որոշմամբ նրան փոխարինում է իրավահաջորդով, եթե պարտավորությունը չի բացառում իրավահաջորդությունը.
2. Ծառայությունը և նոտարները սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով փոխանակում են մահացած անձանց մասնակցությամբ կատարողական վարույթների, չկատարված պարտավորությունների, կատարողական վարույթի մահացած մասնակիցների ժառանգության ընդունման, ժառանգությունն ընդունած, այդ թվում՝ ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգների, մահացած պարտապանի ժառանգության վկայագրի բովանդակության (ժառանգական գույքի) մասին տեղեկությունները.
3. Եթե դատական գործով, որով կայացվել է միջանկյալ դատական ակտը, օրինական ուժի մեջ չի մտել եզրափակիչ դատական ակտը, ապա միջանկյալ դատական ակտի կատարման վարույթի մասնակիցն իրավահաջորդով փոխարինվում է դատավարության մասնակցի փոխարինմանը համապատասխան.
4. Մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները իրավահաջորդի համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավանախորդի համար.
5. Դրամական պահանջի հարկադիր կատարման վարույթով մահացած պարտապանի ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն, իսկ նրանց գույքի և եկամուտների վրա բռնագանձումը տարածվում է ընդհանուր կարգով՝ ինչպես ժառանգությամբ անցած, այնպես էլ ժառանգների այլ գույքի և եկամուտների վրա, բայց ոչ ավելի, քան տվյալ ժառանգին անցած ժառանգական գույքի շուկայական արժեքի չափով։