Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 33 Հիմնադրամի բյուջեն և ֆինանսական գործունեությանը ներկայացվող պահանջները. 1. Հիմնադրամի բյուջեն բյուջետային տարվա համար դրամական միջոցների ձևավորման և ծախսման ֆինանսական ծրագիրն է. 2. Հիմնադրամի բյուջեն հաստատվում է մինչև բյուջետային տարվան նախորդող տարվա նոյեմբերի 15-ը: Սույն հոդվածի իմաստով՝ բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին. 3. Հոգաբարձուների խորհուրդը պարտավոր է մինչև բյուջեի հաստատումը բյուջետային գործընթացի իրականացման ընթացակարգերին համապատասխան ժամկետներում բյուջեի նախագիծը համաձայնեցնել Կառավարության հետ՝ ներկայացնելով նաև առաջիկա երկու տարվա բյուջեների կանխատեսվող ցուցանիշները. 4. Հիմնադրամի բյուջեի դրամական միջոցները ձևավորվում են՝ 1) սույն օրենքով նախատեսված ապահովագրավճար վճարողների կողմից կատարված ապահովագրավճարներից. 2) հանգանակություններից. 3) ապահովագրված անձի առողջությանը պատճառված վնասի համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով սահմանված կարգով վերականգնված միջոցներից, եթե ապահովագրված անձին տրամադրված ծառայությունների ծախսերը կատարվել են Հիմնադրամի բյուջեի միջոցների հաշվին. 4) օրենքով չարգելված այլ միջոցներից: |