FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  241

Տրանսպորտային միջոցի վարորդին դրա վարումից հեռացնելու կարգը.
1. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու նպատակով ոստիկանության ծառայողը նրանից պահանջում է դուրս գալ տրանսպորտային միջոցի սրահից (խցիկից): Այդ պահանջը վարորդի կողմից չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավասու է կիրառելու «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցներ.
2. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողը ապահովում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջների կատարումը.
3. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության ծառայողն ապահովում է ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը.
4. Եթե ոստիկանության ծառայողը վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնում է տրանսպորտային միջոցն օգտագործելու նպատակով, ապա նա վարորդի պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով ուղևորության տևողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը և ստորաբաժանման անվանումը: