FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  26

Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջները.
1. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը պետք է համապատասխանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար օրենքով սահմանվող պահանջներին.
2. Կազմակերպությունների արտադրական բազաներում կատարվող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունները ենթակա են տեխնիկական պահանջներին ծառայությունների համապատասխանության հավաստման` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
3. Շահագործման մեջ գտնվող ավտոմոբիլների վերասարքավորումները, որոնք ազդեցություն են ունենում ճանապարհային երթևեկության անվտանգության և ավտոտրանսպորտի վնասակար ազդեցությունից շրջակա միջավայրի պաշտպանության վրա, իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված և տրանսպորտային համակարգի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած տեխնիկական փաստաթղթերի հիման վրա.
4. Ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրումներում օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահի նստատեղերի խտացումը, այլ հարմարադասումը, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար չնախատեսված այլ նստոցների տեղադրումը, ինչպես նաև պատառոտված պաստառներով նստոցների առկայության դեպքում փոխադրումների իրականացումն արգելվում են.
5. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, տրանսպորտային համակարգի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը.
6. 17-ից ավելի նստատեղ և ուղևորների նստեցման և իջեցման մեկ դուռ ունեցող ավտոբուսներով ներհամայնքային կանոնավոր փոխադրումների իրականացումն արգելվում է, իսկ միջպետական, միջմարզային և ներմարզային նշանակության համար նախատեսված փոխադրումներում ներգրավված համապատասխան ավտոբուսները կարող են ունենալ ուղևորների նստեցման և իջեցման մեկ դուռ, եթե այդ տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից նախատեսված է տվյալ տիպի փոխադրումների իրականացման համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  26

7. Լեռնային երթուղիների սպասարկման համար թույլատրվում են արտադրողի սահմանած առնվազն 60 տոկոս գոյապաշար ունեցող կամ նորոգման միջոցով այդ չափանիշն ապահովող ավտոբուսները, ընդ որում` ավտոբուսի անվադողերի պահպանաշերտի նախշի մնացորդային բարձրությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս: Լեռնային երթուղիները սպասարկող ավտոբուսները պետք է կահավորվեն նաև առջևի հակամառախուղային և հետընթացի օժանդակ լուսարձակներով: