FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  34

Ջրօգտագործման թույլտվությունը փոփոխելը կամ ուժը կորցրած ճանաչելը. Ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների փոփոխման դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքերի, թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը նոր թույլտվություն չի ցանկանում կամ հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է պահում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին և վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության իր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին: Ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
    1) ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ.
    2) ջրօգտագործման թույլտվության գործողության կասեցման ժամկետում չեն վերացվել ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների խախտումները.
    3) եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը երեք տարի անընդմեջ չի օգտագործում թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որևէ օրինական հիմքի.
3. Սույն օրենսգրքի իմաստով՝ օրինական հիմքեր են համարվում արտակարգ իրավիճակները (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, պատերազմ, ռազմական և արտակարգ դրություն), որոնք ուղղակիորեն կսահմանափակեն ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ջրօգտագործման իրավունքի իրացումը։ Ջրօգտագործումը ՀՏԿ-ների միջոցով իրականացնելիս սույն հոդվածով նախատեսված ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ջրօգտագործման իրավունքից զրկված անձը պարտավոր է ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու օրվանից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի առաջարկությամբ իր միջոցների հաշվին լուծարել կամ կոնսերվացնել ՀՏԿ-ն: