FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

article  27

Խորհրդի նիստերը.
1. Խորհրդի նիստերը գումարում է Խորհրդի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի պահանջով.
2. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ: Խորհուրդը կարող է գումարել նաև արտահերթ նիստեր.
3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի առնվազն չորս անդամ.
4. Խորհուրդը որոշումներ է կայացնում Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է.
5. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո` 5-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են՝
    1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
    2) նիստին ներկա անձինք.
    3) նիստի օրակարգը.
    4) քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները.
    5) նիստում ընդունված որոշումները: Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար: