FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ կապված փաստաթղթերի պահպանումը.
1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին վերաբերող փաստաթղթերը երկու բնօրինակից կազմված լինելու դեպքում այդ բնօրինակներից մեկը թողնվում է ի պահ թողարկողի մոտ, իսկ երկրորդ բնօրինակը տրվում է ի պահ ապահովման միջոցների հսկողին մինչև թողարկողի կողմից հիպոտեկային պարտատոմսերից ծագող բոլոր պարտավորությունների կատարումը: Եթե սույն մասում նշված փաստաթղթերը կազմված են միայն մեկ բնօրինակից, ապա այդ բնօրինակն ի պահ է թողնվում թողարկողի մոտ, պայմանով, որ նա առանց հսկողի համաձայնության չի փոփոխի, փոխարինի կամ անվավեր դարձնի այդ փաստաթղթերը: Կենտրոնացված թողարկողի պարագայում ապահովման միջոցների հսկողը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու բոլոր մասնակից կազմակերպությունների ապահովման միջոցներին վերաբերող փաստաթղթերի բնօրինակներին.
2. Հսկողն այլ անձանց տրամադրում է կամ թողարկողին թույլատրում է այլ անձանց տրամադրել ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին վերաբերող փաստաթղթերի բնօրինակները, եթե՝
    1) այդ փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, թողարկողի կողմից ենթակա են տրամադրման այլ անձի.
    2) դա անհրաժեշտ է թողարկողի կողմից ակտիվի նկատմամբ պահանջի իրավունքն իրականացնելու համար.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողն անձի գրավոր դիմումի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում անձին է տրամադրում կամ թողարկողին թույլատրում է տրամադրել ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին վերաբերող փաստաթղթերի բնօրինակները: